18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետն այլ պաշտոնի՞ է գնում

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ղեկավարի միասնական քննչական կոմիտեի աշխատանքը՝ ազատվելով ոստիկանապետի պաշտոնից: 

Նշենք, որ Գասպարյանը ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձագույն  քննչական դպրոցը, ժամանակին աշխատել է քննիչ եւ ծանոթ է քննչական գորածառույթներին:

Նույն աղբյուրների փոխանցմամբ, Գասպարյանին հոգեհարազատ է նաեւ օպերատիվ աշխատանքը: Փորձեցինք լուրը ճշտել ոստիկանությունից: Հանրության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին, որ ոստիկանապետին ազատում կամ նշանակում է ՀՀ նախագահը, իսկ այս պահին Վլադիմիր Գասպարյանը դեռ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետն է:

Հիշեցնենք, միասնական քննչական կոմիտեի ղեկավարի համար գրեթե հաստատվել էր նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թեկնածությունը: Վերջինս այժմ համակարգում է այդ հանձնաժողովի աշխատանքը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ