05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու առանց Քոչարյանի /վիդեո/

”Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը ցույց է տալիս, որ նա ունի քաղաքականություն վերադառնալու ցանկություն: Եթե նա լուրջ մտահոգություններ է տեսնում երկրի զարգացման ուղղությունների հետ կապված, նա կարող է  հանդիպել ու իր մտահոգությունները հայտնել Սերժ Սարգսյանին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանին մտահոգում է այն, որ այս ամենի ֆոնին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի ելույթում չանդրադարձավ երկրորդ նախագահին: ”Ես տեսա, որ Տեր-Պետրոսյանը շրջանցեց Ռոբերտ Քոչարյանի թեմատիկան, ինչը նա երբեք չէր անում, մանավանդ հիմա, երբ նկատելի է Ռոբերտ Քոչարյանի երևույթը: Ինձ համար դա բացահայտ էր ու մտահոգիչ”,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու ՀԱԿ առաջնորդը չանդրադարձավ երկրորդ նախագահին, Սաֆարյանը պատասխանեց. ”Պայմանավորվածությունների պատճառով. միգուցե ”Բարգավաճ Հայաստանն” էր խնդրել նրան չանդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի գործոնին, գուցե ինքն է որոշել, որպեսզի ԲՀԿ-ին չխրտնացնի կամ ԲՀԿ-ի մի մասին, չգիտեմ` քաղաքական հաշվարիկ է պրագմատիկ դաշտում”:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ