17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն 2 օր և Սահակյանը հանրահավաք կարող է անել

՛՛Ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ցանկացած կուսակցություն, նախագահական ընտրություններին պիտի ակտիվանա, ինչ վերաբերում է, որ մենք այսօրվանից չենք հայտարարում մեր թեկնածուի մասին, անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա ու մենք նախագահ չենք որոնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀԿ-ը չի հայտարարում, թե ով է լինելու իր հաջորդ թեկնածուն նախագահական ընտրություններում և կարծում է, որ ԲՀԿ-ը կակտիվանա այդ ժամանակ:

՛՛Քննարկման դաշտն այնպիսին է, որ ժամանակը կգա՝ կքննարկենք՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե միգուցե հաջորդ նախագահական ընտրություններում ևս չեզոքացնեն ԲՀԿ-ին, նա պատասխանեց. ՛՛Մենք որևէ մեկին չենք չեզոքացնում, եթե իրենք իրենց մեջ չեն չեզոքանում, մենք մրցակցում ենք: Երբ կգա ժամանակը, ՀՀԿ-ն իր հայտարարությունը կանի՛՛:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու ՀՀԿ-ը հանրահավաքներ չի անում, Սահակյանն էլ զարմացավ, թե ինչու իշխանությունը պիտի հանրահավաք անի: ՛՛ Հիմա դուք կասկածո՞ւմ եք, որ մենակ Գալուստ Սահակյանը կարող է Ազատության հրապարակում հինգ հազար մարդ հավաքել, երկու օր ժամանակ ու հինգ-տասը հազար մենակ ես կհավաքեմ, որովհետև ես ամեն օր տասնյակ քաղաքացիներ եմ ընդունում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ