17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Վախեցած նստել եմ՛՛

 ՛՛Չեք տեսնո՞ւմ դեմքս՝ վախեցած նստել եմ՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ՀՀԿ-ը վախեցած է: ՛՛Սա վերջին տարիների ամենաչստացված ու չծրագրված միտինգն էր, որովհետև չի կարելի ժողովրդին հավաքել ու ասել՝ սա մերն է, առանց հակադարձելու խոսել, ճանապարհել ու ասել, հետո երևի կհանդիպենք: Ժողովրդին չի կարելի նեղ քաղաքական շահերի համար օգտագործել՛՛,-հավելեց Սահակյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ համեմատությանը, ապա Սահակյանն ասաց. ՛՛Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ ինչ պակաս է, ես ասում եմ, մի բան էլ ավել է, մենք նախագահի փնտրտուքի մեջ չենք, ցանկացած հայ քաղաքացի կարող է  մասնակցել ընտրություններին ու դա կլինի աշխատեղ, որտեղ աշխատում է նախագահը՛՛:

Սահակյանն ընդգծեց. ՛՛ԲՀԿ-ն այպիսին է,  ինչպիսին կա, ոչ հետևից պետք է նայել, ոչ առաջից:

ՀԱԿ-ն էլ մտածում է, որ բավական լավ իրավիճակ է, ԲՀԿ-ի թիկնոցի տակից կկարողանա արգումենտներ շահել, հոխորտալով խոսում է, թե տեսեք՝ ինչերի կարողացանք հասնել: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն քաղաական ուժն է, որ ՀԱԿ-ի սեթևեթանքների շնորհիվ պիտի իրեն կորցնի՛՛:

Պատգամավորը կարծում է, որ  հասարակության շահերից չի բխում ընդդիմադիրների վեճը, թե ով է ամենալավ ընդդիմությունը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիությանն, ապա նա ընդգծեց. ՛՛Ոչ թե քաղաքի կենտրոնում խոսել է պետք, այլ գնալ մարզերում գյուղացու կողքին կանգնել, խոսել: Երբ ասում ենք ձեր ծրագրերը, ասում են՝ կգանք, կոռուպցիան կվերացնենք ու ամեն ինչ լավ կլինի՝ մոռանալով, որ դա սկսել են այն մարդիկ, ովքեր հիմա ավելի շատ են խոսում դրա մասին՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ