19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բագրատյանի առաջարկն ընդունվեց

ՀՀ կառավարությունն այսօր դրական եզրակացություն տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկած նախագծին՝ ՛՛Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՛՛:

՛՛Ընդհանուր առմամբ Կառավարության դիրքորոշումը դրական է, այնուհանդերձ կարծում ենք, որ անպայման քննարկումներ պետք է լինեն, որովհետև պարտադիր ապահովագրական նորմ է մտցվում լրացուցիչ և կարծում են՝ պետք է խնդրենք, որ քննարկումներ կազմակերպվեն՛՛,-նշեց Ավանեսյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնեց նախարարի առաջարկին: ՛՛Առաջարկում եմ, որպեսզի առաջին հերթին բիզնեսի հետ քննարկվի այս հարցը և նոր որոշում ընդունենք՛՛,-նկատեց վարչապետը՝ հավելելով, որ հասարակությունը վճարների հետ կապված դիրքորոշում ունի. ՛՛Այն է՝ առանց քննարկումների նման նորմեր ընդունել չի կարելի, սա նշանակում է, որ քննարկումներ են լինելու և՛ առևտրային բանկերի հետ և՛ ձեռնարկությունների հետ, որից հետո փոփոխությունը ներկայացվելու է ԱԺ-ին՛՛,-ասաց վարչապետը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ