14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Վարչապետը դեմ է /վիդեո/

Ճարատարապետների միության անդամ Արտակ Ղուլյանը լրագրողների հետ հանդիպմանը դարձյալ մտահոգություն հայտնեց “Զվարթնոց” օդանավակայանի հին մասնաշենքի քանդման առիթով: Նա Հանրային խորհրդի անդամ է եւ Հանրային խորհրդի բոլոր հանձնաժողովներում դեմ են եղել ճարտարապետկան կոթողի քանդմանը:

“Վերջնական նիստում հաստատեցինք, Վազգեն Մանուկյանը ստորագրեց եւ ուղարկեցինք նախագահական: Մեկ շաբաթ անց կառավարությունը որոշում է կայացնում, որ շենքը պիտի քանդվի: Նշանակում է վարչապետը, կառավարությունը դեմ են աշխատում նախագահին կից կառույցին”,-ասաց նա:

Կառավարության համապատասխան որոշումից հետո մասնագետների խումբը նույն բովանդակությամբ նամակներ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին եւ օդանավակայանի կառավարումն ստանձնած Էդուարդո Էռնեկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ