12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Իշխան Զաքարյանն այլևս քաղաքական գնահատականներ չի տա

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ: 

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը չի կարող գրառումներ ներառել հաշվետու տարվան նախորդող երեք տարիներից առաջ ընկած ժամանակահատվածում կատարված խախտումների վերաբերյալ: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ ՎՊ-ին արգելվում է ինչպես իրենց զեկույցներում, այնպես էլ առանձին ելույթներում ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատականներ տալ: Հակառակ դեպքում սա խնդիրներ է առաջացնում հենց ՎՊ-ի դերի հետ կապված:

Հիշեցնենք, ՎՊ նախագահ Իշպան Զաքարյանի նախորդ զեկույցի լսումները Ազգային ժողովում բավական սկանդալի առիթ դարձան: Նախագահ Սարգսյանը քննադատեց Զաքարյանին՝ հորդորելով քաղաքական գնահատականներից զերծ մնալ:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ