19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

”Շախմատիստները պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին”.վրաց գրոսմայստեր

Երեւանում այս օրերին ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության պաշտոնական կայքը ներկայացրել է հարցազրույց վրաց գրոսմայստեր Ջոբավա Բահադուրի հետ:

– Ինչպիսի՞ լիցքեր են կուտակվել խաղային 2 տուրերից հետո:

– Միանգամից ասեմ, որ միշտ էլ հաճույքով եմ գալիս Հայաստան, այստեղ ունեմ շատ ընկերներ և ինձ զգում եմ ինչպես տանը: 1-ին տուրում մրցակիցս շատ համառ էր, և դրությունը պարզ չէր ընդհուպ մինչև վերջին պահը, իսկ ամենավերջում, երբ հակառակորդս ուներ հաշված վարկյաններ, թույլ տվեց վրիպումներ և ինձ հաջողվեց հաղթել: Ինչ վերաբերվում է այսօրվա տուրին, ապա նշեմ, որ համառ պայքար չծավալվեց, խաղաքարերն արագորեն փոխանցվեցին, և քանի որ դրությունն էլ հավասար էր, հաշտություն կնքեցինք: Առաջիկա տուրերի ընթացքում կփորձեմ գործել ավելի հաջող:

– Այս մրցաշարին նախապատրաստվելիս ի՞նչ նպատակներ ես դրել քո առջև:

– Նախապատրաստվել եմ շատ լրջորեն, տարվել են աշխատանքներ սկզբնախաղերի, ինչպես նաև խաղային այլ կողմերի շուրջ: Փորձել եմ նախապատրաստվել հնարավորինս լավ:

– Գիտեմ, վերջին տարիներին բնակվում ես հիմնականում Ուրկաինայում: Մրցաշարում հանդես են գալիս նաև մեծ թվող ուկրաինացի շախմատիստներ, և վստավ եմ, որ դուք բոլորդ մտովի այնտեղ եք, ձեր ընտանիքների և բարեկամների կողքին: Ինչպիսի՞ն է քո տեսակետը, ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը:

– Այո, այժմ բնակվում են Ուրկաինայի Իլյիչովսկ քաղաքում, բավականին հայտնի և ժամանակակից քաղաք է, ունի շուրջ 60.000 բնակիչ: Երևան գալիս ես նախ մեկնեցի Թբիլիսի, ճիշտ է այնտեղ մնացի հաշված ժամեր, բայց հասցրեցի տեսնել ծնողներիս, եղբորս, իսկ հաջորդ օրն առավոտյան եկա Երևան: Ինչ վերաբերվում է Ձեր հարցի մյուս մասին, ապա դրությունն Ուկրաինայում այսօր իսկապես շատ բարդ է, երկրում փոփոխություններ են ընթանում, ես միայն մի բան եմ ցանկանում, որ ամեն ինչ լինի առանց պատերազմի, արյուն չթափվի…

– Եթե Ձեզ տրվեր այդ հնարավորությունը, ի՞նչ կցանկանայիք փոխել շախմատային քաղաքականությունում:

– Գիտեք, դժվար է միանշանակ ասել, մենք ` շախմատիստներս, կարծում եմ պետք է բարձրաձայնենք խնդիրների մասին, իսկ ահա ՖԻԴԵ-ի ղեկավարությունը փորձի գտնել լուծումներ: Օրինակ՝ շատ կցանկանայի որ Էքստրա կարգի մրցաշարերից բացի (որտեղ հասնել չափազանց դժվար է) ավելի հաճախ լինեին նաև ուժեղ օփեն մրցաշարեր: Իհարկե, չի կարելի ուրանալ և պետք է նաև նշել այն միջոցների ներդրումն ու մեծ աշխատանքը, որն արել է Կիրսան Նիկոլաևիչը շախմատի զարգացման համար: Կարծում եմ,  մրցաշարերի հետ կապված առաջարկս ևս կնպաստի շախմատի զարգացմանը, և դրանից գոհ կլինեն շատերը:

– Շնորհակալ եմ, որ ժամանակ գտար զրուցելու:

– Ես ել եմ շնորհակալ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ես միշտ լավ եմ խաղում, հուսով եմ այս անգամն էլ բացառություն չի լինի (ծիծաղում է):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ