18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը կքննարկի՞ ”չաթլախ”-ի ու ”ղալաթի” կիրառումը. ովքեր կլինեն նոր հանձնաժողովում

” ”Հանրապետականը” լուրջ կուսակցություն է, այդպիսի թեթևամիտ բաներ չի կարող անել: Մենք չենք դիմում էթիկայի հանձնաժողով, նման խնդիր չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե ԱԺ մեծամասնությունը դիմել է կամ պատրաստվում է դիմել Էթիկայի հանձնաժողով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից օգտագործված “չաթլախ”-ի համար:

Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնության վերաբերյալ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ղալաթ անել արտահայտության կիրառման հետ կապված ընդդիմադիրները ցանկանում էին դիմել Էթիկայի հանձնաժաղով:

Էթիկայի արդեն նախորդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեղյակ չէ` նման դիմում եղել է, թե ոչ, քանի որ հանձնաժողովը ձևավորված չէ: Ըստ նրա` այս բառերի համար պետք չէ դիմել հանձնաժողով:

Ի դեպ, ըստ ԱԺ կանոնակարգի` Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչև նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը: Սակայն, փաստացի հանձնաժաղովը դեռևս նիստ չի արել: 

”Ժառանգություն” խմբակցությունից հանձնաժողովի անդամ ներկայացված Թևան Պողոսյանը մեզ հայտնեց, որ իրենք արդեն թեկնածուի անունը ներկայացրել են, սակայն նիստը կայանում է այն դեպքում, երբ կոնկրետ դիմում է լինում: ”Երևի հավաք կլինի, եթե բողոք լինի, հանդիպում լինում է, երբ հարց կա քննարկելու, եթե չկա, հանձնաժողովը չի աշխատում”:

Հանձնաժողովի նոր կազմում ՀՀԿ-ը ներկայացրել է Հովհաննես Սահակյանի ու Դավիթ Հարությունյանի թեկնածությունները, ՀՅԴ-ը` Աղվան Վարդանյանի, ԲՀԿ-ը` Վահան Բաբայանի, ՕԵԿ-ը` Հովհաննես Մարգարյանի:

Հիշեցնենք, ՀԱԿ-ը բոյկոտել է և չի մասնակցում այս հանձնաժողովի աշխատանքներին: Խմբակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշումը չի փոխել:

”Մենք հրաժարվել ենք մասնակցությունից, մենք ներկայացուցիչ չենք ներկայացրել”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ