17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գազի հանձնաժողովը կոնկրետ հարցեր կուսումնասիրի

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվել է Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի 2-րդ նիստը: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, հանձնաժողովի աշխատանքները բավական արդյունավետ են ընթանում:

”Նաև որոշվել են մեր ապագա անելիքները”,-ասաց Հարությունյանը: Ըստ այդմ` հանձնաժողովի ուսումնասիրության հարցերը բաժանվել են 4 մեծ ենթախմբերի և 4 աշխատանքային խմբերից յուրաքանչյուրը կզբաղվի իր խմբի ուսումնասիրության ներքո եղած հարցով:

Խմբերը զբաղվելու են ջերմատվության, կալորիականության, կուտակված պարտքի օրինականության, բնական գազի տարանցիկության եւ գազի սակագնին առնչվող հարցերով:

Ի դեպ, Հարությունյանը տեղեկացրեց, որ այն պատգամավորներն, ովքեր ընդգրկված չեն հանձնաժողովում, կարող են մասնակցել աշխատանքներին: 


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ