06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամբողջ տարին մեղք գործեն ու քառասուն օրում մաքրվե՞ն

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ” Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեցին Մեծ պահքի խորհրդի և սննդակարգի մասին:

‘’Շատ կարևոր է պահեցողության մասին ոչ միայն խոսելը: Պիտի փորձենք սովորել, քանի որ պահքի խորհուրդը ոչ միայն սննդակարգին հետևելու ու առոջական խնդիրներ լուծելու միջոց է, այլ հարկավոր է պահքի ընթացքում մեծ ուշադրություն դարձնել մոլությունների, սխալների, մեղքերի վրա:Պահքի ամենակարևոր նպատակը սրբագործման և մաքրագործման ճանապարհն է, որ մենք պիտի անցնենք հենց դրա միջով’’,-նշեց Տեր Եսային:

Քահանան մանրամասնելով պահքի խորհուրդը ընդգծեց.” Այնպես չի, որ մարդը մտածի, որ ամբողջ տարին ապրեմ ինչպես ուզում եմ, հետո կգա քառասունօրյա պահքը, կպահեմ, կմաքրագործվեմ ու կներվեմ: Սա ամենամեծ մեղքերից է համարվում և քրիստոնեոության դեմ է: Եթե մենք պահքին գալիս ենք մաքրագործվելու` դա չենք անում այդ քառասուն օրերի համար, դա մենք անում ենք ողջ կյանքի համար”:

Խոհարար Սեդրակ Մամուլյանը հարցին մոտենում է մասնագիտորեն. պահքի օրերին սննդակարգը ավելի համեղ և բազմազան դարձնելու համար մի  քանի խորհուրդ.

”Սնունդը մեզ հարկավոր է և այն պիտի լինի բազմազան: Մեր օրգանիզմը ունի պահանջ և բուսական մթերքի, և կենդանական մթերքի: Սակայն այս օրերին կարելի է փոխարինող և համեղ մոտեցումներ ունենալ:

Կարող եմ խորհուրդ տալ ուտեստների տեսակներ, օրինակ` մշոշ, ապուրների բազմաթիվ տեսակներ կան, ընդեղենը կարող է մեծ դեր խաղալ, ասենք սերկևիլի, խնձորի և այլ մրգերի մեջ լցոնած ընկույզ և մեղր: Կան հարիսայի տարատեսակներ, ասենք օգտագործվում է սիսեռ, ոսպ, նույնիսկ լոբի: Օրինակ՝ կա հարիսա ավելուկով, շուշանով, ծնեբեկով և բանջարեղենի այլ տեսակներով”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ