17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Հզոր ապագան՛՛ 20-ից 40 հազար նոր աշխատատեղեր է խոստանում /վիդեո/

 Մինչև 2020 թվականը Հայաստանում 20-40 հազար աշխատատեղ է բացվելու: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՛՛Հզոր ապագա՛՛ կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը: Նրա խոսքով`Հայաստանում ներդրումներ են կատարելու ՌԴ-ում բնակվող հայ գործարարները, որոնց անուններն առայժմ չի հրապարակվում:

Ռուսահայ ործարարները, Կիրակոսյանի խոսքով՝ համաձայնել են Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում բացել գեղեցկության սրահներ, տուրիզմի կենտրոններ,  Տավուշի ու Սյունիքի մարզերում գյուղմթերքների, վայրի հատապտուղների վերամշակման գործարան: Գործարարների այս որոշումը բանախոսի խոսքով՝ պայմանավորված է ՄՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ-ի որոշմանը, ՛՛Հզոր ապագան՛՛ կողմ է դրան:

”Մեզ ի՞նչ էր տալիս Եվրոպան՝ միայն խոստումներ: Մեր կենսական շահերը կապված են միայն ՌԴ-ի հետ, ով է կարոտ մեր կոնյակին, եթե կա ֆրանսիական կոնյակ”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ