06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուկրաինայի ու մեր տարբերությունը

 ՛՛ Ուկրաինայում գրեթե քանդելու բան չկար, երկիրն անցած ամառը կանգնած էր սնանկացման եզրին, դա Յանուկովիչի գնահատականներն են: Կախվածությունը ՌԴ-ից ու նրա արդյունաբերությունից շատ մեծ է, բայց նոր իշանությունը, որ ձևավորվել է, իշխանության եկավ ավելի շուտ Յանուկովիչի ապաշնորհ քաղաքականության արդյունքում՛՛,-այսօր ասուլիսում, խոսելով Ուկրաինայի դեպքերի մասին, ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս համաձայն է, որ Ուկրաինայի նոր իշխանություններն ունեն մարտահրավերներ ու մայդանով երկրի խնդիրները չեն ավարտվել:  ՛՛Սակայն ժողովուրդն ստացել է փոփոխությոններ անելու իրավունք՛՛,-նկատեց նա:

Սաֆարյանն ասաց նաև, որ Ուկրաինայում լարվածությունը նվազում է և ռազմական որևէ բախում էլ չի սպասվում: ՛՛Ես չեմ էլ հավատում երրորդ համաշխարհային պատերազմին, որովհետև որևէ մեկին դա ձեռք չի տալիս ու ոչ մեկը չունի այդ ռեսուրսները՛՛:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ նմանություններին, ապա բանախոսը շեշտեց, որ իհարկե, ինքը մնում է փոփոխությունների ու հեղափոխության կողմնակիցը, սակայն չի կարծում եմ, որ նույնը կկրնվի Հայաստանում: ՛՛Ուկրաինայում կա նման նախադեպ, իսկ Հայաստանում չկա: Հասարակության շրջանում կա բողոքի ալիք, ու այստեղ էլ սպասում են, որ իշխանության գլուխը ջարդելով պիտի փոփոխություններ անեն, բայց կա՞ն այն գործիքները, որոնցով Ուկրաինայի հասարակությունը դա իրականացրեց՛՛:

 Ըստ Սաֆարյանի՝ ադ գործոններնա սյտեղ չկան, առաջին հերթին ուկրաինական ընդդիմությունը դեմ էր Մաքսային միությանը, իսկ Հայաստանում ընդդիմադիր ուժերից երեքը՝ ԲՀԿ-ը, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը կողմ են Մաքսային միությանն անդամակցությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ