17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հստակեցրել է իր առնելիքի-տալիքի սահմանը եւ զիջել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ներքաղաքական կյանք չկա և այստեղ կատարվող բոլոր իրադարձությունների հետևում կանգնած են արտաքին քաղաքական ուժերը:

‘’Ես չգիտեմ` ովքեր են այդպիսի բաներ ասում, դա շատ ձեռնտու տարբերակ է: Հիմնականում այն մարդիկ են ասում, ովքեր Հայաստանում ամեն մի հետաքրքրություն կյանքի հանդեպ ‘’գրանտակեր’’ բառով են որակում’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Խառատյանը:

Ազգրագրագետի խոսքով` Հայաստանում բոլոր մարդկային հետաքրքրությունները ներքաղաքական զարգացումների շուրջ են եւ ներքաղաքական կյանքը բավական ինտենսիվ է: ‘’Ուրիշ բան, որ բարձրակետեր է ունենում ու խաղաղ է լինում երբեմն-երբեմն’’:

Հարցին, համամիտ է ժողովրդի մեջ տարածված տեսակետին, թե քաղաքական ուժերը միայն իրենց աթոռի՝ իշխանության գալու մասին են մտածում, Խառատյանը պատասխանեց.

‘’Որոշ իմաստով տրամաբանություն կա, ինչպես նաև կա այն, որ շատ կուսակցություներ իրենց սպառել են, առնելիքի-տալիքի սահմանները հստակեցրել են ու զիջումներն էլ երբեմն այնքան զգալի են եղել, որոշներն էլ իրենց ուժեղացնելու համար, ինչպես օրինակ՝ ՀԱԿ-ը, կարծում եմ,  մի քիչ ավելի ռադիկալ վերադասավորումներ են ունենում ու դրանք չեն բխում մեր ժողովրդի խնդիրների լուծման շահերից: Բայց հենց դրանք են ներքաղաքական կյանքի առկայության մասին վկայում’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ