20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

”Չեմ զղջում հավաքականից հեռանալու համար”.Մինասյան/վիդեո/

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը երեկ մամուլի ասուլիս է տվել Կրասնոդարում որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Նորանշանակ մարզիչ Բեռնար Շալլանդը այս հանդիպումից հետո կանցնի իր անմիջական պարտականություններին: Մինասյանը իր խոսքում նշել է.”Շնորհավորում եմ Ռուսաստանի հավաքականին աշխարհի առաջնության եզրափակիչ ուղեգիր նվաճելու համար: Մեր հավաքականի համար հետաքրքիր է խաղալը այսպիսի թիմի դեմ: Հավաքականից հեռանալու համար չեմ զղջում: 4 տարի աշխատել եմ հավաքականում: Դա քիչ ժամանակ չէ: Կազանի ”Ռուբինը” հետաքրքրված էր իմ ծառայություններով, կային այլ առաջարկներ եւս: Հիմա բանակցություններ են ընթանում: Հավաքականի նոր մարզչին հիմա գնահատական տալ չեմ կարող: Հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են տարբեր մարզավիճակներով: Մովսիսյանի վիճակը նորմալ է, Արազը վնասվածք ունի”:

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր` 18.00-ին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ