28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական ֆիլմը հաղթող է ճանաչվել հայտնի կինոփառատոնում

Հայ հայտնի ռեժիսոր, սցենարիստ Արա Առուշի «Որսորդ» ֆիլմը, որն անցած տարի ներկայացված էր Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին, հաղթող է ճանաչվել Ֆլորիդայում անցկացված Tally Shorts կինոփառատոնում`ստանալով փառատոնի ֆավորիտ ֆիլմերի երկրորդ մրցանակը: Իսկ Մանհեթենի միջազգային կինոփառատոնում, որտեղ «Որսորդ» ֆիլմը ներկայացված էր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, արժանացել է ժյուրիի բարձր գնահատանքին:

««Որսորդը» ժյուրիի հիացմունքին արժանացավ: Նրանց հիացրել էր ինչպես դերասանական խաղը, այնպես էլ սցենարը, մոնտաժը, օպերատորական աշխատանքը: Փաստացի «Որսորդը» լավագույն աշխատանք ճանաչվեց»,-ասաց Արա Առուշը:

Մանհեթենի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար պայքարել են ամբողջ աշխարհից 130 ռեժիսոր: Ընտրված 13 ֆիլմերից մեկը Արա Առուշի «Որսորդն» էր, որը կցուցադրվի նաև ՄԱԿ-ի կինոսրահում:

«Որսորդը» հասցրել է ցուցադրվել մի շարք հայտնի կինոփառատոներում, այդ թվում` Կաննի միջազգային կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում, Մումբայի «Ջագրան», Մերիլենդի «Ֆրեդերիկ» (ԱՄՆ), երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոներում: Հնդկաստանի Լեյքսիթի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին այն առաջադրվել է «Լավագույն արտասահմանյան կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ իսպանական Բադալոնա փառատոնին գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանն արժանացել է լավագույն դերասանի մրցանակին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ