18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ինչն է խանգարում /վիդեո/

2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացմանը մասնակցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս զեկույցի ներկայացումից հետո ներկայացրեց իր մոտեցումները: 

Նախ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ՛՛Ի –Վի քոնսալթինգ՛՛ ընկերությունն ազդեցություն ունի կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա, և հենց այդ պատճառով էլ ուշադրությամբ սպասում էին այս զեկույցին: ”Այն չորս կարևորագույն խնդիրները, որոնք այսօր նշվեցին, արժանի են ուշադրության”:

”Կարևորագույն խնդիր ու խոչըդնոտը տնտեսական աճի համար մարդկային կապիտալի խնդիրն է, բիզնես ոլորտում մենեջմենթի որակը, նորարարությունները բիզնես ոլորտում ու առաջին հերթին շեշտադրումն արվում է նրա վրա, որ մենք պետք է ունենանք բարձր որակավորում ունեցող մենեջերներ, ովքեր կարողանան այս իրավիճակում իրականացնել նոր ծրագրեր”,-հավելեց Տ. Սարգսյանը:

”Արդյոք համար մեկ առաջնահերթությունը դա է ՀՀ-ում, թե պետության կողմից ինտիտուցիոնալ միջավայրի ձևավորումն ավելի առաջնահերթ է` համեմատած, մասնավորապես արդար, հավասար, մրցակցային միջավայրը, որը  մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում: Զեկույցում այս խնդիրը ներկայացվում է, և սա ամենակարևոր խնդիրն է և կառավարության համար համար մեկ առաջնահերթությունը”։

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այս և մի քանի այլ հարցերի վերաբերյալ կառավարությունում քննարկումների ժամանակ որոշվել է, որ պետք է ստեղծվեն տնտեսության զարգացման համար բոլոր հնարավոր մրցակցային պայմանները:

”Եթե այս ոլորտում կարողանանք արձանագրել էական առաջընթաց, կասենք, որ մենք մեր հիմնական առաքելությունը այս հինգ տարիներին իրականացրել ենք, եթե ոչ, կարող ենք ասել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է”:

Վարչապետի ելույթի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ