11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ազատ դեմոկրատները դատապարտում են

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:

Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման եւ ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի  դա է պետությունների եւ ազգերի խաղաղ գոյակցության եւ բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը եւ միեւնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը:

Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է  անկանխատեսելի հետեւանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլեւ բազմաթիվ այլ ազգեր եւ պետություններ:

Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը:

 

 

“Ազատ դեմոկրատներ” կուսակցության լրատվական ծառայություն

 

03 մարտի, 2014թ.

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ