27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չպիտի թույլ տանք. Արման Նշանյանի “Հայր մեր”-ը /վիդեո/

Այսօրվանից  սկսվում է Մեծ Պահքը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ  օպերային երգիչ Արման Նշանյանի “Հայր մեր” հոլովակի շնորհանդեսը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Սրբազանը նշեց, որ ամեն գործ օրհնվում է աղոթքով, քանի որ բոլոր ճանապարհները մեզ տանում են Աստծո մոտ:

Երգիչ, դերասան, ռեժիսոր Արման Նշանյանն այս անգամ իր հանդիսատեսին ներկայանում է բոլորովին այլ կերպ. նրա նոր երգն աղոթք է, որը կոչվում է “Մենության գիշեր”: Երգը ըստ էության աղոթք է: 

” Այս երգով ուզում եմ քաջալերել մարդկանց: Մենք չպետք է մոռանանք, որ դարեր շարունակ մեզ պահել է մեր հավատքը, Հայ առաքելական եկեղեցին: Այն մեզ համախմբել, պինդ է պահել Վարդանանց պատերազմից մինչև Ղարաբաղյան պատերազմը: Մենք միշտ պայքարել ենք մեր հավատքի, ազատության համար և հիմա չպիտի թույլ տանք, որ դրսի ազդեցությամբ, աղանդների միջոցով կարողանան բնաջնջել և պառակտել մեր ազգը”,- ասում է Արման Նշանյանը: 

Երգի երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է: Այն գրվել է վաղամեռիկ Արտակ Համբարձումյանի բանաստեղծության հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն Արման Նշանյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Տեսահոլովակում Արմանը ներկայանում է չորս տարբեր կերպարներով:

Իսկ արդյունքում չորս հերոսներըը՝ տարբեր շերտերի և խավերի մարդիկ, բոլորն իրենց փրկության լույսը տեսնում են եկեղեցում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ