06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՌԴ-ի նոր միգրացիոն օրենքը կվնասի 220 հազար հայի

՛՛Միգրացիայի մասին նոր օրենքով Ռուսաստանը փորձում է  երկու խնդիր լուծել մեկ զարկով, ռեֆերանս անել իր հանրությանն ու պատգամ հղել այն երկրներին, որոնք գտնվում են մեր երկրի վիճակում ու բռնել են Մաքսային միությանը անդամակցելու ուղին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը: Սակայն նա նկատեց, որ այսօրվա Ռուսաստանը չի կարող գոյատևել առանց միգրացիայի, քանի որ օրինակ՝ մայրերի թիվը գերակշռում է ծնունդների թվին ու այդ պայմաններում իրեն պետք են միգրանտներ:

Եգանյանը հայտարարեց, որ աս օրենքը Հայաստանի վրա շատ վատ ազդեցություն է ունենալու: ՛՛Մոտ հիսուն հազար մարդու մոտքը ՌԴ մոտակա երեքից հինգ տարիների ընթացքում արգելափակված է, մոտ 170 հազար մարդ արդեն խախտել է միգրացիոն օրենսդրությունը, հենց հայտնվեն որոշակի մարմինների աչքի տակ, ապա նրանց մուտքը ևս կարգելվի՛՛,-շեշտեց նա:

Ըտս Եգանյանի՝ լուծումն այն է, որ լինի պայմանագիր, որը կկարգավորի այս վիճակը, հակառակ դեպքում այս մարդիկ, վերադառնալով Հայաստան, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: ՛՛Վերադառնալով մի փափուկ բարձ կունենան, բայց շատ արագ այդ գումարները կծախսվեն ու կգնան, ու բնակչության մի զգալի մասը կհայտվի առանց գոյության միջոցների, առանց աշխատանք՛՛:

Հարցին, թե չի կարծում, որ ՌԴ-ը Ուկրաինայի դեպքերի ֆոնի վրա կարող է որոշակի փոփոխություններ մտցնել այս օրենքում ու փորձի սիրաշահել ՀՀ-ին, Եգանյանը պատասխանեց. ՛՛Մինչև հիմա որևէ իրական սիրառատություն տեսե՞լ եք: Անընդհատ հռչակում են, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց նրանք այլ կերպ են հասկանում, մենք՝ ուրիշ, նրանք ասում են՝ ձեր երկրի կեսը իմն է, մեր անկախությունը միֆ է, առասպել, ֆիկցիա՛՛: 

Հիշեցնենք, հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։

Ենթադրվում է, որ ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտը արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ այսպես կոչված Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։ Այս օրենքը բազմաթիվ հարցեր է առաջացրել. եթե Հայաստանը միանում է Մաքսային միությանը  ինչո՞ւ հայաստանցիները չունեն Ռուսաստանում ապրելու և աշխատելու հատուկ պայմաններ։ Ի դեպ, ՌԴ-ում 90 օր մնալու մասին նոր օրենքը չի վերաբերում Մաքսային միության անդամ Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիներին։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ