12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է այն տնտեսական ծրագիրը, որ պետք է աշխատանքով ապահովի մարդկանց

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո եկավ նոր թիմ, որը պետք է պատասխաներ շատ հարցերի, և պետք է բավարարեր հեղափոխություն իրականացրած հասարակության ակնկալիքները: Այս մասին նա ասաց այսօր՝ «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հեղափոխությունից հետո դեռևս ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. «Մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ չկա ոչ մի փոփոխություն: Փոփոխություն չկա նաև տնտեսական քաղաքականության մեջ: Ինչո՞վ է տարբերվում նոր թիմի քաղաքականությունը նախկինից»,-ասաց նա և հավելեց, որ հարկային բնագավառում նույնպես ոչ մի փոփոխություն չկա:

Բադալյանը շեշտեց, որ այն հեղափոխական ակնկալիքները, որոնք կային մինչև հեղափոխությունը, հիմա չկան. «Չկա այն պատկերացումը, թե մի քանի տարի հետո ինչ տեսք կունենա Հայաստանի տնտեսությունը: Ո՞ւր է այն տնտեսական ծրագիրը, որ պետք է աշխատանքով ապահովի մարդկանց»,-նշեց փորձագետը և ընգծեց, որ օրակարգում անգամ չկա այդ հարցի քննարկումը:

Երրորդ բնագավառը, որում մենք ոչ մի տեղաշարժ չենք տեսնում, Բադալյանը համարեց կադրայինը. «Եթե հեղափոխությունը ուղղված էր նաև նախկինում եղած քաղաքական մենաշնորհի դեմ, ապա այսօր մենք տեսնում ենք, որ տեղի-անտեղի կադրային ջարդ է տեղի ունենում: Սա սխալ է», -ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ