28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում

Մարտի 1-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարներին:

Այս կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2012 թվականի փետրվարի 9-ին, և վարչապետի նույն թվականի ապրիլի 23-ի որոշմամբ` որոշ ենթաօրենսդրական ակտերի նախապատրաստման ու մշակման պարտականությունն էր դրվել ոստիկանության վրա, ինչը և ժամանակին կատարվել էր:

Մասնավոր պահնորդական որոշ կազմակերպությունների ղեկավարների, և որոշ լրատվամիջոցների կողմից, սակայն, մինչ օրս հնչում են տարաբնույթ մեղադրանքներ` իբր ոստիկանությունն այս գործում հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ ու մրցակից, արհեստական արգելքներ է ստեղծում այս կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Հանդիպան սկզբում ոստիկանության պետը ներկայացրեց մի քանի մոտեցում, որ որդեգրել է ոստիկանությունն այս հարցում: Դրանցից մեկն ու ամենակարևորը մասնավոր պահնորդական կազմակերպություններ ընդունվողների որակավորման, մասնագիտական ու մարդկային որակների հարցն էր:

Մեկ այլ տիպի դժգոհություն էլ կար. որակավորման հանձնաժողովը ի՞նչ կազմ պետք է ունենա, ովքե՞ր պետք է հաստատեն կամ մերժեն աշխատանքի ընդունվող թեկնածուին: Այստեղ էլ Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց  բոլորի համար ընդունելի տարբերակ:

Հանդիպման մասնակիցների մի շարք առաջարկներին ի պատասխան՝ ոստիկանության պետը հավաստիացրեց, որ պահնորդական կազմակերպությունների հետ ոստիկանության համագործակցությունը շարունակական է լինելու, օժանդակություն է ցուցաբերվելու ինչպես տեխնիկական, այդպես էլ աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու խնդիրներում:

Բոլոր հարցերն ստացան սպառիչ և ընդունելի պատասխան: Եզրակացությունը մեկն էր` հանդիպումները դարձնել պարբերական և ծագած խնդիրները լուծել աշխատանքային ու գործընկերական մթնոլորտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ