10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

99 թվականից հետո` առաջին անգամ /վիդեո/

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցությունը համարում է սերտ ու ողջունում է այդ համագործակցությունը:

Այս մասին նա հայտարարեց այսօր ՀԱԿ-ի համագումարում հնչած իր ելույթում: Ըստ նրա՝ հենց այդ սերտ համագործակցության շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ:

Տեր-Պետրոսյանի խոսքով` 99 թվականից հետո առաջին անգամ ՀՀ օրենսդիր մարմինը վերածվել է իրական խորհրդարանի՝ այն է, լուրջ քաղաքական քննարկումների թատերաբեմի: ՀՀ առաջին նախագահը նշեց, թե խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետևողական, համակարգված, իշխանություններին ողվված քննադատությունը հիմնավոր, փաստարկված:

”Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը կարողանում են ապահովել քառասուն, հիսուն ձայն, իշխող մեծամասնություն, ճիշտ է, կոճակների օգնությամբ առայժմ հաջողվում է խափանել նախաձեռնությունները, բայց ամեն մի հաջողություն, ոչ թե ավելացնում, այլ՝ սպառում է այդ մեծամասնության էներգիան:

Ոչ իշխանական չորս ուժերը վհատվելու հարկ չունեն, պետք է նույն թափով շարունակեն իշխանությանը ռմբակոծել իրենց նախաձեռնություններով: Պետք է քաջ գիտակցեն, որ անկախ քվեարկության արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, ազդում հասարակական կարծիքի վրա, հասունացնելով այն պահը, երբ իշխանությունները մեն մենակ են հայտնվելու ողջ ժողովրդի առջև”,- հայտարարեց նա: 

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին` այն համարելով չարիք ու ընդգծեց, որ այսօրվա խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը մի շարք վատ օրենքներ է վավերականացրել վերջին ամիսների ընթացքում: Դրանցից նա համարում է ոչ միայն Պարտադաիր կուտակային կենսաթոշակային համակարգը, այլ ”գազային” համաձայնագրերը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ