08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ ընտրությունից մեր հարաբերությունները շարունակելու ենք. ԱԳՆ /վիդեո/

”Մենք համարում ենք, որ անկախ Ուկրաինայի ընտրությունից մենք մեր հարաբերությունները շարունակելու ենք։ Սա է մեր դիրքորոշումը։ Այսինքն` խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք և նորից պիտի սկսենք։ Ո՛չ, դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ ընտրությունից մեր հարաբերությունները շարունակելու ենք”,-այսօր ասուլիսում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` ի պատասխան հարցի, թե ինչու ՀՀ-ը պաշտոնական դիրքորոշում չի հայտնում, թե ինչ վերաբերմունք ունի ուկրաինական նոր իշխանության նկատմամբ:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, թե քանի որ ՌԴ-ը ոչ բարյացակամ դիրքորոշում ունի նոր իշխանությունների նկատմամբ, այդ պատճառով է, որ Հայաստանը հստակ տեսակետ չի հայտնել, փոխնախարարն ասաց.

”Հայաստանի Հանրապետության շահերից է բխում շարունակել Ուկրաինայի հետ համագործակցությունը, հարաբերությունները բոլոր ոլորտներում”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ