10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԴՀԿ-ն հարգեց զոհերի հիշատակը. նրանք չեն կանգնի երեսպաշտների կողքին

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն առաջիներից մեկն էին, որ հարգեցին 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Նրանք ծաղիկներ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ` զոհերի հիշատակին: 

“Մարտի  1-ը Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից է, երբ Երեւանի կենտրոնում գնդակահարվեցին 10 անմեղ քաղաքացիներ: Ցավոք, մարտի 1-ի էջը Հայաստանում դեռ փակված չէ, նաեւ այն պատճառով, որ այս իրադարձություններին հստակ իրավական գնահատական չի տրվել: ՍԴՀԿ-ի համար նաեւ տարօրինակ է որոշ քաղաքական ուժերի այն հիստերիան, որ տիրում է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված՝ եթե հաշվի առնենք, որ նրանք իշխանությունների հետ հավասար պատասխանատու են այդ արյունալի դեպքերի համար:

Դեռ այնքան ժամանակ չի անցել, որպեսզի մոռանանք որոշ գործիչների աղիողորմ ելույթները, թե Մյասնիկյանի արձանի մոտ ամբոխ է հավաքված, այնտեղ միայն քրեածին տարրերն ու հանցագործներն են:

Այս իրադարձությունները վաղեմության ժամկետ չունեն եւ մարտի 1-ի դեպքերը ծանրացած են նաեւ իրենց խղճի վրա՝ ինչքան էլ վերջիններս փորձեն քաղաքական դիվիդենտներ հավաքել զոհերի արյան հաշվին: Նաեւ այդ պատճառով ՍԴՀԿ-ն չի մասնակցելու այսօրվա հրավիրված հանրահավաքին, որովհետեւ չենք ցանկանում մի վայրում գտնվել այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են երեսպաշտությամբ”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ