10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

“Յուղ եք վառում, հարգելիներս ….”

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը անդրադարձել է ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը: Ներկայացնում ենք նրա տեսակետն ռանց խմբագրման:

“ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ…Նաիրա Զոհրաբյան-Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան-կրկին Լևոն Զուրաբյան…Հետո՞…Չհոգնեցի՞ք… Քանի տարի է բանակցում եք` սիրախաղեր տալիս, ամուսնանում եք` բաժանվում, համաձայնվում` բաժանվում…

Յուղ եք վառում հարգելիներս, չեք զգում որ արդեն ինչ-որ տհաճ հոտ է գալիս, նմանվում էժանագին սերիալի…Միանգամից իրար ԲԽԿ արեք պրծեք… Հիմա էլ մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ, ՀԱԿ-ի կողքը, նույն հարթակին` գրկախառնված…

Դուք չեք զգում, որ ձեր գործողությունները երկուստեք անտրամաբանական է, այն էլ հատկապես մարտի 1-ի հետ կապված: Հիշեք, ՀԱԿ-ի մեղադրանքներն ուղղված ձեր կուսակցության ղեկավարին, հիշեք ձեր հակադարձ մեղադրանքները նրանց:

Անհասականալի քաղաքականություն, պարզամտություն հիշեցնող քայլեր… Այ մարդ, զբաղվեք ձեր բիզնեսներով պրծեք էլի, դուք ուր, քաղաքականությունն ու՞ր…

Հա’, Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները մոռացա… Հավանաբար դուք էլ եք մոռացե՞լ…”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ