28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կհանդիպեն

Էկոնոմիկայի փոխնարար Կարինե Մինասյանը վստահեցնում է`ճանապարհային քարտեզն իրականացվում է: Փետրվարի 26-ին եղել է նիստը, որին մասնակցել են մոտ հարյուր հոգի ՄՄ բոլոր երկներից: Մանրամասն քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացրել են աշխատանքային խմբերը երկու ամսվա ընթացքում: Այս մասին ասուլիսում նշեց Մինասյանը: Վերջինս հավելեց, որ ՀՀ-ի կողմից մոտ յոթանասունից ավելի միջոցառում է իրականացվել, որը սահմնավծ միջոցառումների 50 տոկոսն է:

Մարտի 4-ին Աստանայում կկայանա փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպում, որտեղ կքննարկվեն ճանապարհային քարտեզի իրագործման հարցը: Ապա արդեն մարտի 11-ին Մոսկվայում կհանդիպեն երկրների նախագահները և կկայանա Եվրասաիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ընդունված որոշման նախագծեր կքննարկվեն այնտեղ:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հավելեց, որ ԱԳՆ-ը այստեղ ներգրավված է որպես գլխադասային մարմին:

Նա հայտնեց, որ վերազգային մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, նա կայացնում է որոշումներ իր լիազորությունների շրջանակում, և որոշ պարտադիր որոշումներ կիրառելի են լինելու նաև ՀՀ-ում:

Այդ բոլոր քննարկումներից հետո միայն անցում կկատարվի պայմանագրի վերջնական տարբերակի մշակմանը, որը Ազգային ժողովին կներկայացվի հայերեն տարբերակով, սակայն դեռևս հաստատ չէ, թե ինչ լեզվով է ստորագրվելու պայմանագիրը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ