30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Ներողություն, ղալաթ եմ արել”

”Այս հանրահավաքը հանրահավաք է` նվիրված ”մարտի 1-ի” 6-րդ տարելիցին, ”մարտի 1-ը” մի իրադարձություն է, որ տեղի ունեցավ Երևանի կենտրոնում ու այն ժամանակվա իշխանության կողմից գործվեց հանցագործություն ընդդեմ մարդկության. իշխանությունը զենք բարձրացրեց ընդդեմ խաղաղ ցուցարարների”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘‘Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ Մեհրաբյանի` այսօր հրավիրված հանրահավաքը կուսակցականացված հանրահավաք է, և հենց սա վանում է ժողովրդին: ”ՀԱԿ-ի լիդերներից ասում էին, որ այս հանրահավաքը պետք է ցույց տա ՀԱԿ-ի կապիտալը: Ես կարծում եմ` սա խիստ վանող հայտարարություն է”:

Փորձագետի խոսքով` սա բարդացնում է  այն մարդկանց վիճակը, ովքեր ՀԱԿ-ի համակիրները չեն, այլ հայացքների ու մոտեցումների տեր են, ովքեր համարում են, որ ”մարտի 1-ը” ջրբաժան է Հայաստանի վերջին տարիների պատմության համար: ”Իսկ որ կարող է դրանով գործընթաց սկսվել, ես դրա հիմքերը չեմ տեսնում, հանուն ի՞նչի: Եթե ինչ-որ գործընթացներ էլ Հայաստանում լինեն, այդ  գործընթացը հարուցողը չի լինելու ՀԱԿ-ը”,-նկատեց քաղաքագետը:

Ինչու ՀԱԿ-ը չի կարող իշխանափոխության գործընթաց սկսել. ”Ես դրա համար չեմ տեսնում պոտենցիալ ՀԱԿ-ի մոտ, որը կարող է մոբիլիզացնել, երկրորդ` նաև այն բանաձևերը, որոնցով ներկայանում է  ՀԱԿ-ը քաղաքացիական հանրությանը, ուղղակի քաղաքացիական հանրության իրական շահերի և պահանջմունքների հետ որևէ կապ չունեն:

Սա ուղղակի ներկուսակցական շրջանակից այն կողմ չանցնող գործունեություն է, որը ընդլայնվելու համար ներքին միտումներ չունի՛՛:

 Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Մեհրաբյանի կարծիքով՝  մինչև 2011 թվականը նրան հավատում էին ու նրա համար գալիս էին հանրահավաքի: ՛՛Գալիս էին, և կշարունակեին գալ, եթե տեղի չունենար “այն վթարը””,-ասաց Մեհրաբյանը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:

՛՛Հիմա  հարց է բարձրացվում, թե բերեք նորից հետաքննենք ”մարտի 1-ը”, և դրան էլ միացել է ԲՀԿ-ը: Սա մեծ զարմանք է հարուցում. այդ ժամանակ պետք է մի հատ էլ Վարդան Օսկանյանին հարց տալ, թե այդ ինչ սուտ հայտարարություն էր նա անում ”մարտի 1-ին”, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը ազատ է իր տեղաշարժի մեջ, երբ նրա տան դիմաց ուղղակի բեռնատարով զմռսված էին:

Այսինքն` բացահայտելու համար Օսկանյանին ո՞վ է  հարց տվել, ո՞վ է լսել, որ օրինակ՝ նա ասի՝ ՛՛ներողություն, ղալաթ եմ արել՛՛, ինչպես խորհրդարանում ընդունված է ասել՛՛:

Այս հարցերը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, թողնում են ներկուսակցական ու միջկուսակցական խաղերի տպավորություն, որը քաղաքացիներին առանձնապես չի հետաքրքրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ