24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

”Մարտի” են դուրս եկել հղիները /վիդեո/

 “Ձեռքերդ հեռու տար հղիների գրպանից” նախաձեռնությունը այսօր բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ Առողջապահության նախարարության մոտ: Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հանդիպեց ակցիայի մասնակիցների և լրագրողների հետ և փորձեց տալ նրանց հուզող հարցերի պատասխանը:

Հիշեցնենք, բողոքի պատճառ է հանդիսացել այս տարվա մարտի 1-ից ամբուլատոր պոլիկլինիկաներում  մի շարք ծառայությունների վճարովի դարձնելու մասին որոշումը: Որոշման մեջ ներառված է նաև պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության շրջանում առաջացած բարդություններից բուժումները:

Երեկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՝ հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի՝հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը:

Հարկ է նշել, որ ամբուլատոր պոլիկլինիկական մի շարք ծառայությունների՝ վճարովի դառնալու ծրագիրն այս պահին կիրառվելու է միայն Երևանում:Իսկ լրացուցիչ գումարներն տնօրինելու են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատռությունները, 50տոկոսն ուղղվելու է աշխատավարձի ֆոնդին, իսկ գումարի մյուս մասը՝պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածությանը և ծառայությունների որակի բարելավմանը:

“Պաթոլոգիա ունեցող հղիները շատ քիչ թիվ են կազմում և հետո վճարումներ անելու է միայն ապահով խավը, անապահովներից ոչ մեկ ոչ մի բան չի ուզում”:

Կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Լառա Ահարոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շարունակելու են պայքարել, քանի որ որոշումը միայն ժամանակավորապես է կասեցված և դեռևս շատ բաց մնացած հարցեր կան:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ