27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդյունավետ դիետա՝ մեկ շաբաթում մինչև 4 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Դիետոլոգները վստահեցնում են, որ արագ նիհարելու և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել ճիշտ սննդին և դրա ընդունման հաճախականությանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիետա, որը կօգնի շատ կարճ ժամանակահատվածում ազատվել 4 կգ ավելորդ քաշից: Պարզապես հարկավոր է հետևել բոլոր ցուցումներին և ժամանակից շուտ չհանձնվել:

Հիմնական  կանոնը սննդի բոլոր ընդունումներին հետևելն ու սոված չմնալն է: Հարկ է հիշել, որ քաղցած լինելու դեպքում անհրաժեշտ է անպայման որևէ բան ուտել:

Երկուշաբթի

Երկուշաբթի հարկավոր է ուտել մրգեր: Ընտրեք այն մրգերը, որոնք ձեզ դուր են գալիս՝ բացառությամբ բանանի: Այս օրվա համար ամենահարմար մրգերն են խնձորը, արքայախնձորը, նարինջը, ձմերուկը: Կարելի է նաև պատրաստել մրգային աղցաններ: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ:

 Օրվա ընթացքում պետք է խմել առնվազն 1,5 լիտր չգազավորված ջուր:

Երեքշաբթի

Երեքշաբթին «բանջարեղենային» օր է: Դրանք կարելի է ուտել հում կամ խաշած, սակայն հարկ է հիշել, որ խաշելու դեպքում աղ կամ յուղ չի կարելի ավելացնել:

Մեկ անգամ կարելի է ուտել խաշած կարտոֆիլ: Այս օրվա համար ամենահարմարը կանաչեղենը, գազարը, բրոկոլին, նեխուրը, վարունգը, դդումը, սպանախը, կաղամբն ու սմբուկն են: Նաև հարկավոր է շատ ջուր խմել:

Չորեքշաբթի

Չորեքշաբթի հարկավոր է ուտել մրգեր ու բանջարեղեն, սակայն առանձին-առանձին: Չի կարելի  ուտել կարտոֆիլ ու բանան: Օրվա ընթացքում պետք շատ ջուր խմել:

Խորհուրդ է տրվում նախաճաշին ուտել մրգային աղցան, իսկ ճաշին բանջարեղենային: Երեկոյան կարելի է ուտել սիրելի մրգերը:

Հինգշաբթի

Հինգշաբթին բանան ուտելու օրն է: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել մոտ 8 հատ բանան և խմել 3-4 բաժակ կաթ: Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդի հավասարաչափ բաշխմանը:

Ուրբաթ

Ուրբաթ հարկավոր է սնվել լոլիկներով: Ճաշին պետք է ուտել մեկ բաժակ խաշած բրինձ, իսկ առավոտյան ու երեկոյան՝ 7-8 հատ լոլիկ:

Քանի որ այդ օրն ավելի շատ միզաթթու է արտադրվելու, հարկավոր է սովորականից շատ ջուր խմել:

Շաբաթ

Հարկավոր է կրկին սնվել մրգերով ու բանջարեղենով, իսկ ճաշին ուտել նույնքան խաշած բրինձ, որքան նախորդ օրը:

Կիրակի

Կիրակի հակավոր է մի փոքր բաժին բրինձ խաշել և ամբողջ օրը սնվել բանջարեղենով: Սնվելուց հետո հարկավոր է նաև մրգային հյութեր խմել (օրվա ընթացքում առնվազն 3 բաժակ):

Այս դիետայի բոլոր ցուցումներին հետևելու դեպքում կարելի է մեկ շաբաթում ազատվել մինչև 8 կգ ավելորդ քաշից: Սակայն հարկ է հիշել, որ մարսողական համակարգի խնդիրների դեպքում ցանկացած դիետա հակացուցված է: Նաև խորհուրդ չի տրվում այս սննդակարգով սնվել մեկ շաբաթից ավել: Կուրսը կարելի է կրկնել կես տարի անց:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ