18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գյումրիում ամուսինը դանակի բազմաթիվ հարվածնրով սպանել է 28-ամյա կնոջը. shamshyan.com

Փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ շտապ օգնության մեքենան մարմնական վնասվածքներով երիտասարդ կնոջ է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: Տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզում են, որ Լ. Մանուկյանին տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսինը՝ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանը:

Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում ամուսինը մեղայականով ներկայացել է Կումայրիի ոստիկանություն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Սամվելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Գ. Գրիգորյանը ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ ամուսիններն ունեն 6-ամյա որդի, և որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, և հիմնականում մեղադրում էին սպանվածի մորը, ով անընդհատ անհարկի կռիվ է գցում ամուսինների միջև: Բանը հասել էր նրան, որ 1 անգամ արդեն ամուսնալուծվել էին, իսկ հետո, երբ սպանվածի հայրը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, նորից միացել են ու համատեղ կյանք սկսել վարել:

“Եթե զոքանչը չխառնվեր ու “կրակի վրա յուղ չլցներ”, էսօր էդ մատղաշ էրեխեն չէր որբանա”՝,-ասում էին նրանք: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ