24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերը հեղափոխություն անողը չեն

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է` սոցիալական ինչ իրավիճակում էլ հայտնվենք, Հայաստանում ժողովուրդը չի ըմբոստանա և կհամակերպվի ստեղծված վիճակին: Նա իր թվերն է ներկայացնում: Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 60-65%-ը գոհ է իր կյանքից: Սա այն դեպքում, երբ բնակչության 85%-ն իր գումարները ծախսում է սննդի վրա, իսկ ամեն տասներոդ ընտանիքը սոված է քնում:

Մի խոսքով` վատ ենք ապրում: Ադիբեկյանի համոզմամբ` “հայերը հեղափոխություն անող ազգ չեն: Մեզ մոտ Մայդանի նման բան չի կարող լինել: Հայերը թամաշա անող են, եթե մեկը դժգոհ ա, թո’ղ դժգոհի, ես կողքից կնայեմ” :

“Եթե թամաշա անող լինեինք, չէին լինի ընդվզումներ, չէին լինի հաղթանակներ,- սոցիոլոգին հակադարձում է “Կանաչների” կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը,- ուրիշ բան, որ հայերը համբերատար են: Թամաշա անելու տրամադրությունն ստեղծում են իշխանությունները, որ “միևնույն է ոչինչ չի փոխվելո”:

Չէ, էդպես չի: Վերջը վերջո մի օր պայթելու է”: Դովլաթյանը չի ցանկանում, որ Հայաստանում կրկնվի ուկրաինական սցենարը, և իրավիճակը փոխվի կյանքի գնով: “Կար նման իրավիճակ, եղան զոհեր, եթե կրկնվեց նույն ձևով, իշխանությունները չեն մարսի, որովհետև այսօր օրինակը կա, որ կարող ենք շարունակել պայքարն ու հասնել հաջողության”,- ասում է Դովլաթյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ