28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոհրաբյանի մոտ նողկանք են առաջացրել

՛՛Հանձնաժողով ստեղծելու մասին ելույթներից շատերը իմ մոտ լվացվելու ցանկություն առաջացրեց: Դրանց մեջ քծնանքի ու բթամտության աստիճանը շատ էր՛՛,-ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը ՀԱԿ խմբակցության նախագծի մասին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ հարցով հանձնաժողով, ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրբյանը:

Ըստ նրա՝ այս հարցին քաղաքական ձևակերպում տալուց չարժե վախենալ, քանի որ հարցը և քաղաքական է, և իրավական, և ինչու ոչ` բարոյական: ՛՛Մենք մեր գործընկերներին պետք է սատարենք և այս հանձնաժողովի ստեղծմամբ հնարավորություն ստեղծենք, որ բոլոր հարցերը ստանան պատասխաններ՛՛:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու ”Մարտի 1”-ի հանձնաժողովի ստեղծմանը և կողմ է, որ այդ հանձնաժողովը բաց լինի ԶԼՄ-ների համար: ՛՛Այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ շատ ելույթներ դեմագոգիա էին և իմ մոտ նողկանք առաջացրեցին՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ