10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հուսով եմ՝ ԲՀԿ-ն «Ծառուկյան» դաշինք անունով հանդես չի գա

«Պաշտոնապես ամրագրված է, որ առաջիկա մեկ տարում պետք է լինի ԱԺ ընտրություններ, և բնական է, որ ընտրություններին գնացող ուժերը պետք է փորձեն այս ընթացքում ձևավորվել: Այս համաժողովրդական շարժումը հիմա պետք է իր տեղը գտնի նաև նոր ձևավորվող կուսակցություններում, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,-  Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսի՞ն կլինի նոր ընտրություններում ձևավորվող ԱԺ-ն և կառաջանան արդյո՞ք նոր քաղաքական ուժեր, թե ոչ, և ինչո՞ւ են կուսակցությունների մոտ պասիվություն նկատվում, համենայնդեպս այս պահին, Սադոյանը պատասխանեց, որ այս տեսակտեից դեռ լուրջ քայլեր չի տեսնում .

« Ես չգիտեմ՝ ինչու «Օհանյան» դաշինքը, ով պետք է մասնակցի ընտրություներին, անգամ ձայն չի հանում, նույնն էլ Հայ Ազգային Կոնգրեսի մոտ է: Ճիշտ է, դեռ վտսահ ոչինչ չգիտեմ, բայց հույս եմ հայտնում, որ ԲՀԿ-ն այս անգամ գոնե «Ծառուկյան» դաշինք անունով հանդես չի գա»,-ասաց Սադոյանը:

Սադոյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ անկախ ցանկությունից նոր քաղաքական ուժեր պետք է ծնվեն, և այդ ուժերի ձևավորման հարցում  կարևորագույն դերակատարում կունենա Սփյուռքի մասնակցությունը:   

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ