01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նույն կարծիքի՞ն է օլիգարխների մասին

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը դեմ է, որ ՛՛մարտի մեկն՛՛ ուսումնասիրող դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Այսօր Նիկոյանը՝ հիշեցրեց, որ ինքը նախորդ հանձնաժողովի նախագահն էր` նշելով, որ փորձագիտական խմբի մասնավոր զեկույցները հանձնաժողովն իր որոշմամբ դարձրել է պաշտոնական:

Նիկոյանը սա կարևորեց ու կրկին հիշեցրեց, որ իրենք առաջարկում էին ՀԱԿ-ի գործիչներին այն ժամանակ գալ ու իրենց հետ աշխատել, սակայն նրանք մերժեցին: ՛՛Հիմա ի՞նչու եք ուզում նորից ստեղծել հանձնաժողով՛՛,-հարցրեց նախկին հանձնաժողովի նախագահը, ապա պատասխանեց իր հարցին.

՛՛Հարց ու պատասխանի ընթացքում հասկացա, թե ինչ եք ուզում անել”:

Պատգամավորը նաև նկատեց, որ հանձնաժողովում բոլորն էլ հավասար իրավունքներ ունեին ու արտախորհրդարանական ուժերից օրինակ՝ Գուրգեն Արսենյանը կարող էր իր աշխատանքային խումբը վերցնել, գնալ ու ուսումնասիրություններ անել, և որևէ մեկը դեմ չէր լինի դրան:

՛՛Հանձնաժողովը գնաց մեկ այլ քայլի ևս՝ ստեղծեց փորձագիտական խումբ, որը ևս ինքնուրույն էր աշխատում, մեզ կմնար միայն քաղաքական եզրահանգումներ անելը՝ որպես քաղաքական մարմին:

Ի դեպ, աշխատանքների սկզբում մենք ընդդիամդիր թերթի հարցադրումներով էինք առաջնորդվում, նրանց առաջնորդող հոդվածներն էինք ուղարկում քննչական ծառայություն, դա տևել է  երկար ժամանակ՛՛,-ասաց նա:

Ապա հիշեցնելով ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ մարտի մեկի հանրահավաքը ցրելու, մարդկանց ծեծելու գործում մեծ դերակատարություն են ունեցել օլիգարխների ՛՛բանդաները՛՛, ՛՛ապօրինի զինված խմբերը՛՛, Նիկոյանը հետաքրքրվեց` արդյոք հիմա էլ է Տեր-Պետրոսյանը նույն կարծիքին: Ակնարկն ակնհայտ էր` Գագիկ Ծառուկյանին եւ նրա թիկնապահների մասնակցությանը ”մարտի ”-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ