Գլխավոր դատախազը՝ ՛՛մարտի մեկից՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gevorg-kostanya_1393490748.jpg)
՛՛Արդար դատաքննության սկզբունքը նախաքննության գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի: Հետևաբար, որ բողոքում են արդար դատաքննության սկզբունքի ոչ իրագործվելիության առումով, դա ընդհնարապես առնչություն չունի մինչև այս պահը կատարված գործընթացների հետ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՛՛մարտի մեկի՛՛ գործին:
՛՛Սա այլ գործընթաց է և միջազգային իրավունքի տեսանկյունից մենք խոսում ենք ոչ թե արդար դատաքննության սկզբունքի այլ արդյունավետ քննության ապահովման սկզբունքի իրագործման մասին, իսկ այդ տեսակետից, արդյունավետ քննության սկզբունքն ունի որոշակի չափանիշներ և ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ քննչական աշխատանքները որպեսզի առավելագույնս ապահովենք արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը և այդ առումով վստահ եմ, որ առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն”, – ասաց Գևորգ Կոստանյանը: