12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՍԴՀԿ-ն չի մասնակցելու. ՀԱԿ-ի հետ չունի

ՍԴՀԿ-ն չի մասնակցելու Հայ ազգային կոնգրեսի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին: Այդ օրը կուսակցության անդամները կհարգեն զոհված 10 հայորդիների հիշատակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: 

Նրա խոսքով, 2009թ-ին ՀԱԿ-ը դավաճանել է ՍԴՀկ-ին, դրա համար ընդհանուր եզրագծեր չկան: ՀԱԿ-ը հիմա քաղաքական ուժից վերածվել է քաղաքագիտական ակումբի. որը կատարում է մի ուժի պատվեր: “Գաղտնիք չէ ում պատվերն է կատարում, դա բոլորը գիտեն՝ ԲՀԿ-ի”,-ասաց  նա:

Նարեկ Գալստյանի գնահատմամբ, ՀԱԿ հանրահավաքը բազմամարդ կլինի, սակայն ոչ ՀԱԿ-ի համար: “Պարզապես մարդկանց մոտ բողոքներ կան, դժգոհություններ եւ դրանք պիտի պարպվեն”,-ասաց Գալստյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ