Հնարավորություն աշխարհի հայ ոսկերիչների համար. 1000-ից ավել աշխատետեղ
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց ՛՛ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ՛՛ փակ բաժնետիրական ընկերության տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և ՛՛ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ՛՛ փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշումը:
Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ փաստացի Հայաստանում հիմնվում է երկրորդ ազատ տնտեսական գոտին: ՛՛Այս ազատ տնտեսական գոտում 150 արտասահմանյան ընկերություններ կգործեն՝ 1000-ից ավել աշխատատեղերով: Ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը կմեկնարկի մինչև 2015թ-ը՛՛:
Տիգրան Սարգսյանը ողջունեց այս որոշումն ու հիշեցրեց, որ անցած տարեվերջին Հայաստանում տեղի ունեցավ ոսկու համաշխարհային գործիչների մեծ համագումար, որտեղ քննարկվել է նաև հենց այս հարցը: ՛՛Ծրագիրը հնարավորություն է տալու, որ ամբողջ աշխարհից հայերը, որ զբաղվում են ոսկերչությամբ, բացեն իրենց ձեռնարկությունները Հայաստանում: Սրանք կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց ինչպես նշեց նախարարը, հազարից ավել աշխատեղ կստեղծվի՛՛: