03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

“Դուրս է գալիս, որ իմ միակ թերությունը վարչապետի սանիկ լինել է”. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին, քննադատելով ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, հայտարարել էր, թե նրա հարազատներն ու բարեկամները Հայաստանում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

“Այս համատեքստում Հ. Բագրատյանը նաև շեշտել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի անունը, ով վարչապետի սանիկն է։ 

Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ֆինանսների նախարարը նշեց, թե Հայաստանը փոքր երկիր է, և երբ հետաքրքրվում ես, պարզում ես, որ մարդիկ բարեկամներ են։ Ինչ վերաբերում է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններին, ըստ Սարգսյանի. “Փաստորեն, իմ հասցեին հնչած քննադատություններից դուրս է գալիս, որ իմ միակ թերությունը դա է””,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ