29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու են դանդաղել Հյուսիս-Հարավ մայրուղու շինաշխատանքները

”Այս պահի դրությամբ ֆինանսական որևէ խոչընդոտ գոյություն չունի, որպեսզի այդ ծրագիրը նորմալ ընթանա և որևիցե սահմանափակումներ ֆինանսավորման առումով մենք չունենք”,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով լուրերը, թե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվել է:

Նա նշեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է: ”Իսպանական այն ընկերությունն, որն իրականացնում է շինարարությունը, իր տեխնիկական պահանջներին համապատասխան աշխատանքները կսկսի այն ժամանակ, երբ որ մասնագետները կտան դրական եզրակացություն, որ արդեն կարող են այդ աշխատաքներն իրականացնել”:

Իսկ արդեն հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նկատեց, որ կառավարությունը լրջագույն խնդիրների էր բախվել, այդ պատճառով էլ աշխատանքները դանդաղել էին: 

”Չկային այն կարողությունները, որոնք պետք է հնարավորություն տային նախագծել նման ճանապարհներ: Չկային համապատասխան փորձ ունեցող մասնագետներ, նորմատիվներ, փորձ, թե ինչպես են կառավարվում նմանատիպ մածածավալ ներդրումների պարագայում շինաշխատանքները: Բավական երկար ժամանակ պահանջվեց, որ գտնեինք ճիշտ մոդելներ”,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ