03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մատով էլ չկպա առաջին գիշերը… իմ շոկոլադը նարկոտիկն ա…

Henaran.am-ի 32-ամյա զրուցակիցը Երեւանից չէ: Մարզերից մեկում է բնակվում: “15 տարեկանից ծակվում եմ, 8 տարեկանից ուռում էի: Հիմա էլ չեմ կարողանում կտրվել, ինչ բուժում ասացին՝ ինչ տրամադրեցի, բայց չդիմացա”,-նշեց մեր զրուցակիցը:Հասկանալի պատճառով չենք նշում նրա անունը, պայմանական Աշոտ կոչենք:

“Կայֆս պրծնում ա, չեմ դիմանում, անընդհատ ասեղ եմ ուզում, թույն”,-պատմեց նա: 

ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմիրջյանի տեղեկատվության համաձայն, Հայաստանում, թմրամիջոցներ օգտագործողների տարիքը տատանվում է 25-40-ի սահմանում:  Թմրամոլների 20%-ը բուժվում է, 80%-ը ինչ-որ շրջանում, ինչ-որ պահերի վերադառնում է թմրանյութերի: Տարեկան 9-10 անչափահաս է դառնում թմրամոլ:Հայաստանում կա 4332 թմրամոլ, որից 55-ը կանայք են,  85-ն էլ  թունամոլ են՝ մարդիկ, որոնք չարաշահում են հոգեմետ դեղամիջոցները: Հաշվարկային տվյալներով, Հայաստանում կա  30 000 թմրամոլ, որոնցից 12 700–ը ներերակային թմրամիջոց օգտագործող թմրամոլներ են:

Մի անգամ ամուսնացել է, 22 ժամ դիմացավ ասեղի կայֆին, բայց հետո զգաց՝ չի կարող առանց դրա: “Էդ աղջկա կյանքն էլ չկործանեցի, մեր մոտից չէր, քաղաքից էր, իմ մասին չգիտեր: Մատով էլ չկպա առաջին գիշերը՝ հասկացա, որ Աստված կպատժի ինձ”,-հիշեց:

Իսկ այն հարցին, թե Աստված չի պատժի որ թմրանյութ է օգտագործում՝ ասաց. “Հա ախպեր, մեկ ա դժոխք եմ ընկնելու: Հիմա էլ եմ դժոխքում: Երկրային դժոխքից երկնային, սակայն ի՞նչ տարբերություն”, հռետորական հարց է ուղղում նա:

Իսկ ամենամեծ մեղքը համարում է նա, որ քրոջ տղային էլ է թմրանյութ առաջարկել: “Ասում են քանի քեռին սաղ ա, պիտի տղեն շակալադ ուտի: Իմ շակաԻլադը նարկոտիկն ա, բայց կայֆից հետո ջոկեցի, ասի ազիզ էլ չանես…ինքը բուժվեց”,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ