01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում ամենուրեք կանեփ է աճում

Հայաստանում ամենաշատ թմրանյութ օգտագործում են Երեւանում, հետո` Արմավիրում: Ի դեպ, ըստ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից Արթուր Մինասյանի, մեր երկրի ցանկացած վայրում կանեփը լավ աճում է: Դա կապված է բնակլիմայական պայմանների հետ:

Ոստիկանությունը կազմել է նյութերի, բույսերի ցանկ, որոնք պարունակում են թմրամիջոցներ՝ ինչպես օրինակ` երկնագույն լոտոսը, հավայական վարդը, որոնք կարող են ներկրվել Հայաստան: Ոլորտի պատասխանատուի խոսքով, չի բացառվում, որ Հայաստան նման բույսեր ներկրվեն:

“Ներկրվում են փոստի միջոցով, մարդիկ համացանցով հետաքրքրվում են, պատվիրում, գալիս է”,- ասաց  նա:

Ի դեպ, Հայաստանում թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճ է նկատվում: Եթե  2012-ին գրանցվել էր 1139 հանցագործության դեպք, ապա անցած տարի 1222 դեպք գրանցվեց,  որոնք բացահայտվեցին:

 “Եթե 2012-ին առգրավվել է 23կգ 440 գ, ապա 2013-ին՝ 95 կգ-ից ավելի։ Հիմնականում՝ Հայաստանում օգտագործվում է կանեփ տեսակի բույսից պատրաստված թմրանյութ՝ մարիխուանա տեսակի եւ կան դեպքեր, երբ փորձել են ներկրել թմրանյութ հարեւան Իրանից՝ փորձելով այն դարձնել տարանցիկ երկիր”,– պատմեց Մինասյանը՝ ավելացնելով, որ Իրանից փորձ է արվել ներկրել մոտ 14 կգ թմրամիջոց:

  

  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ