17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Իմ այդ քայլը բացառապես ուղղված էր դրան՛՛

՛՛Սա պատասխան չէր: Սա կապված չէ այդ կոնկրետ դեպքի հետ: Սա արձանագրումն է ադ փաստի: Ես տվյալ պարագայում նկատի չունեմ մարդու քաղաքական, կուսակցական պատկանելությունը, եթե նախկինում իմ ունեցած ելույթները գտնեք, կտեսնեք, որ ես կոնկրետ մեղադրել եմ դահլիճում ներկա մի քանի մարդկանց Մարտի մեկը կազմակերպելու մեջ՛՛,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսաայանի քայլը հարգել մարտի մեկի զոհերի հիշատակը պատասխան էր նրան, որ ՀԱԿ խմբակցությունը առաջարկել էր մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում դեպքերի հետևանքով զոհերի հիշատակը, որը Եսայանի կողմից հավանությամբ չէր արժանացել:

Փաշինյանը նշեց, որ մարդիկ, որոնց անունները շրջանառվել են, այսօր ԱԺ պատգամավորներ են, այդ մարդկանց անունները շրջանառվւմ են և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, և և այլ բաների մեջ, և նրանց հետ չի կարող կանգնել ու հարգել մարտի մեկի զոհորի հիշատակը:

՛՛Հրաժարվելով մարտի մեկի մարդասպանների հետ զոհերի հիշատակը հարգելուց՝ արդեն հարգում եմ զոհերի հիշատակը: Իմ այդ քայլը բացառապես ուղղված էր դրան՛՛,- նշեց նա՝ ավելացնելով, թե դա իր անձնական ընկալումն է: Նա հիշեցրեց, որ ինքը Մարտի մեկին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ և ունի նման դիրքորոշմամբ հանդես գալու իրավունք:

Հիշեցնենք, որ Եսայանն առաջարկել էր հարգել մարտի մեկի զոհերի հիշատակն, իսկ Փաշինյանն այդ պահին դուսր էր եկել դահլիճից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ