01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

… թե որոշ պատգամավորներ ինչպես են կառավարվում ինքնասիրահարված կիսաշրջազգեստավորի կողմից /վիդեո/

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այն հորդորը՝ թե “չափերդ ճանաչեք”, Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես ասաց, որ մեկ անգամ եւս պարզ դարձավ , թե տղամարդկային որակներ դրսևորող որոշ պատգամավորներ ինչպես են հլու հնազանդ կառավարվում մի ինքնասիրահարված կիսաշրջազգեստավոր էակի կողմից:

Ըստ Կարեն Ավագյանի, ՛՛հանրապետականները՛՛ տարբեր լեզուներ գիտեն, այդ թվում՝ օտար, բայց հրաշալի տիրապետում են հայոց լեզվին: Ինչ հարթակում էլ լինի, ՛՛հանրապետական՛՛ պատգամավորի խոսքով՝ սահմանները չպետք է անցնեն եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում այն սահմանը, որից այն կողմ գործառույթ չպիտի ունենա:

“Հակառակ դեպքում ադեկվատ պատասխան են ստանալու”,-ասաց նա: Հիշեցնենք Մարտուն Գրիգորյանը մասնավորապես ասել է. 

՛՛Բազմիցս իրեն զգուշացրել ենք, կոռեկտության կոչ ենք արել, որ չափը ճանաչի, բայց ոնց որ թե իր մոտ դա չի ստացվում, և մենք ստիպված ենք արդեն նրան պատասխանենք այն տարբերակով , ինչ տարբերակով պատասխանեց Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանին: Ուստի զգուշացնում ենք՝ չափը ճանաչի՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ