Սերիալի շարունակությունը. ՀՀԿ-ից՝ ԲՀԿ-ին
Միմյանց ՛՛բզելու՛՛ ՀՀԿ-ԲՀԿ չդադարող պրոցեսը սերիալային դրսեւորումներ է ստանում: Երեկ Ազգային ժողովում սերիալը նոր սցենարային սրացումներով ներկայացավ, եր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խոստացավ Հրայր Թովմասյանի ՛՛օրը գցել՛՛ ՀՀԿ երիտկազմակերպության ղեկավարին՝ պատգամավոր Կարչեն Ավագյանին:
ՀՀԿ-ի արձագանքը չուշացավ՝ այս դեպքում նոր դեմքով: Ներկայացնում ենք ՀՀԿ խորհրդի անգամ Գեորգի Գաբրիելյանի պատասխանը:
՛՛Ասում են` քաղաքականությունը անմասն չէ պոպուլիզմից: Սակայն այն, որ քաղաքականությունը որոշգործիչների և քաղաքական ուժերի համար պոպուլիզմ է, համոզվեցի վերջերս: Մասնավորապես, ԲՀԿ որոշ գործիչներ ջանք չեն խնայում հայտարարեն իրենց “մեծ ժողովրդականության” մասին:
Նրանցից մի քանիսն էլ գայթակղվելով ԲՀԿ հայտնի տիկնոջ հրահանգներից “հաթաթա” են տալիս, թե “չափի մեջ մնացեք”: Ժողովրդականության և վստահության հիմնական չափանիշը ընտրությունների արդյունքներն են:
Մինչդեռ, չմասնակցելով նախագահական ընտրություններին և չունենալով հստակ քաղաքական կուրս, ԲՀԿ-ն պարտվեց Երևանի ավագանու ընտրություններում, էլ չասեմ, որ Արարատի ընտրություններում մի ողջ կուսակցություն պարտվեց ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է չափի զգացողությանը … Քաղաքականությունը սպորտ չէ, առավել ևս` մարտարվեստ, իսկ նրանք, ովքեր փորձում են այն շփոթել մարտարվեստի հետ, ընտրություններից հետո հայտնվում են քաղաքական դեպրեսիայի մեջ և անում ոչ “չափավոր” հայտարարություններ՛՛: