22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ խորհուրդ է տալու Ջհանգիրյանն իր թոռներին

”Ինչպիսին էլ լինի Մարտի մեկին տեղի ունեցած ողբերգական իրադարձություների գնահատականը, մեկ բան անկհայտ է, որ պատմության դասագրեքրում հիշատակվելու է որպես մեծ խարան հայ ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում։ Այստեղ կարևոր է ոչ միայն տասը զոհերի մահվան հանգամանքների լիակատար պարզումը, ոչ միայն իրավապահ մարմինների կողմից քննչական կամ այլ գործողությունների հիմնավորվածության ուսումնասիրությունը, ինձ թվում է, որ պակաս կարևոր չէ, թե քաղաքական սուր դիմակայության կողմնակիցները ի՞նչ եզրակացություն են արել՛՛,-այսօր ԱԺ նիստում, դիմելով ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա ընդգծեց, թե խոսքը չի վերաբերում գործող իշխանությանը կամ գործող ընդդիմությանը։

 Պատգամավորն ընդգծեց, որ լսելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հիմնավորումները, տպավորություն է ստացել, որ ձևավորվելիք հանձնաժողովի ուսումնասիրության շատ առարկաների վերաբերյալ պատկերացումներն արդեն Ջհանգիրյանը պնդումների տեսքով ներկայացնում է։ ՛՛Օրինակ, որ երեք զոհերի սպանությունն արդեն կարելի է հեշտությամբ բացահատել և այլն։ Չե՞ք կարծում որպես նախաձեռնության հեղինակ ավելի ճիշտ կլիներ նման պնդումներով հանդես չգայիք, որպեսզի որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ հանձնաժողովի ստեղծումը ձեր համար ծառայելու է որպես գործիք ամրապնդելու այն գնահատականները, որոնք դուք ունեք և որոնց մենք ծանոթ ենք՛՛,-հետաքրքրվեց նա:

 Ջհանգիրյանն էլ պատասխանեց, թե նախ լավագույն դեպքում եթե հանձնաժողովը ստեղծվի, ինքն ընդամենը իրենց խմբակցության ձայնի իրավունքն է ունենալու։ ՛՛Մենք համաձայնել ենք քաղաքական մեծամասնության քվեարկությանը և հանձնաժողովը ձևավորել ենք նույն էթիկայի հանձնաժողովի համամասնությամբ, որ թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր չանցկացնեն։ Համաձայն եմ, եթե կա Ձեզ մոտ կա նման մտավախություն, թող քաղաքական կոալիցիան ունենա մեծամասնություն, որովհետև ես մեծ հույսեր ունեմ, որ ձեզանից յուրքանչյուրը, ով կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե անառարկելի փաստերին ծանոթանա և լսի մասնագետների չհերքվող պնդումները, չի կարող այլ դիրքերում մնալ, քան օբյեկտիվության պաշտպանությունը՛՛:

Ինչ վերաբերում է նրան, որ առնվազն երեքի սպանությունը կարելի է բացահատել, Ջհանգիրյանը շեշտեց, թե ինքն ասել է՝ կարելի է։

 Ֆարմանյանը արձագանքեց, թե ինքը ոչ թե հանդես էր գալիս առաջարկությամբ, այլ ավելի շատ իրեն հետաքրքում էր ՀԱԿ պատգամավորի մասնավոր կարծքիը։ ՛՛Դուք Ձեր թոռներին, կամ դասախոսներին եթե ապագայում ներկայացնելիս լինեք, ի՞նչ հետևություններ պետք է անի օրվա քաղաքական իշխանություն ու ընդդմությունը, որպեզի մեր երկրում նման իրադարձություն տեղի չունենա՛՛։

՛՛Ես խորհուրդ կտամ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական միջոցներով, ես խորհուրդ չեմ տա, քաղաքական խնդիրները լուծել զենքի միջոցով։ Խորհուրդ չեմ տա, որպեզի սպանություններ , հանցագործություն կատարած անձինք խուսափեն քրեական պատասխանատվությունից ։ Ես հավատում եմ պարոն Աբրահամյանի երեկ արված այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի, հափշտակության և այլնի, թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, հուսով եմ, որ նաև չի տվել սպանության թույլտվություն որևէ մեկին ՛՛,-պատասխանեց Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ