15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Աստված տա մինչեւ աշուն ձգեն

Ազգային ժողովում ՛՛Նաիրիտի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախագծի տապալումից հետո խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե որոնք են լինելու իրենց հետագա քայլերը:

՛՛Պետք է մտածենք և քննարկենք հրապարակային մի լսում կազմակերպելու հնարավորությունը՝ հրավիրելով մադկանց, ովքեր լավատեղյակ են այս ամբողջ գործընթացին: Գոնե հասարակության մակարդակով ցանկանում ենք հասկանալ՝ ինչ է կատարվել ՛՛Նաիրիտի՛՛ հարցում՛՛,-նշեց Վարդանյանը:

Վերջինս հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ՀՀԿ-ն կողմ է ավելի ուշ այս հանձնաժողովը ստեղծելուն: ՛՛Դա խոստում էր ինչ-որ առումով, որ աշնանը իրենք հանդես կգան նման հանձնաժողով ստղծելու առաջարկով: Աստված տա, որ մինչև աշուն մենք այնպիսի վատ զարգացումներ չունենանք, որ հանձնաժողով ստեղծելն արդեն լինի անիմաստ՛՛, – հույսով է ՀՅԴ պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ