Դուք կոտնահարեք նաեւ Սահմանադրությունը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված իրավիճակը զավեշտ է հիշեցնում:
՛՛Որովհետև գործադիր իշխանությունն իր ամբողջ կազմով վերից վար հարձակվել է այս համակարգի դեմ հանդես եկողների մոտեցումների և անձանց վրա՝ նախ խախտելով Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը, որոնք որ պարտավորեցնում են գործադիր իշխանությանը գործել միայն օրենքով սահմանված լիազորությունների սահմանում, ավելին ապատեղեկատվություն ու կեղծ թեզեր են տարածում ու այդ միջոցով ապակողմնորոշում են ոչ գործադիր իշխանության, բայց փաստացի իշխանություն ունեցող անձանց՛՛,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Մինասյանը:
Վերջինս շեշտեց, որ ՀՀԿ-ական պատագամավորները հանդես են գալիս հայտարարությամբ, թե որքան կարևոր է այս համակարգը, վկայակոչում միջազգային փորձը: ՛՛Այն ձևով են վկայակոչում մարդիկ, կարծես հենց իրենք են սնվում այդ համակարգից կամ այդ համակարգին ծանոթ մարդիկ են:
Այս ամբիոնից հայտարարում եմ՝ միջազգային որևէ լավագույն փորձում նման բան չեք գտնի, միայն այն է, ինչ պարտադրվում է Հայաստանին, եթե ցանկություն ունեք, հանենք տեղեկանքներով ներկայացնենք՛՛:
Ըստ Մինասյանի՝ դա կարող են անել նաև ակտիվստները, ովքեր պայքարում են այս համակարգի դեմ: Ի դեպ, պատգամավորը շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին վճռականության համար ու հորդորեց գործատուներին չենթարկվել գործադիր իշխանության ճնշումներին, սադրանքներին:
՛՛Մարտի 28-ին նշանակված գործի քննության ընթացքում մի միջամտեք Սահմանադրական դատարանի անաչառությանը: Թողեք այս մարմինը կարողանա օբյեկտիվ հենքի վրա կայացնել որոշումներ, հակառակ դեպքում դուք կոտնահարեք նաև Սահմանադրությունը՛՛: