02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Շատախոսությունը երբեմն վնաս է առողջությանը՛՛

 ՛՛Դահլիճից դուրս մեր որոշ գործընկերներ փորձում են հոգեբանական գիտությունների թեկնածուի կամ սկսնակի կերպարի մեջ մտնել և որոշակի հոգեբանական գնահատականներ տալ իրենց գործընկերներին՛՛,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորը նշեց, որ այդ ամենն իրեն ոգևորել է, երեկ ինքն էլ է բացել հոգեբանական դասագրքերն ու  բացահայտել, որ գոյություն ունեցող պառանոյա հիվանդությունը դրսևորվում է մեծամոլական զառանցանքով, երբեմն սուր բողոքամոլությամբ, սովորաբար արտաքինից հիվանդը խնամված ու կոկիկ տեսք է ունենում, և որևէ կերպ չի դրսևորում իր հիվանդ լինելը, երբեմն կասկածամիտ են, թշնամաբար տրամադրված: Մարգարիտ Եսայանը որեւէ գործընկերոջ անուն, սակայն չտվեց:

ԱԺ-ում քննարկվող գազային հանձնաժողովի ստեղծման առաջարկության վերաբերյալ Մարգարիտ Եսայանն ասաց, որ ոչ իշխանական պատգամավորները դժգոհության ալիք բարձրացրին, երբ վաճառվում էր ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ քսան տոկոս բաժնեմասը:

՛՛Կուզենայի, որ այդ սկզբունքայնությունը դրսևորվեր, երբ վաճառվում էր մյուս ութսուն տոկոսը: Ես ինչ-որ չեմ հիշում նման ոգևորվածություն ու լարվածություն, երբ վաճառվում էր մեր ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ ութսուն տոկոսը: Սա ցավալի է, բայց երբ խոսում ենք սկզբունքայնության մասին, պետք է խոսենք ընդհանուր սկզբունքայնության մասին ու խոսենք անկողմնակալ՛՛:

Ժամկետի հետ կապված նա նշեց, որ նույնիսկ նոյեմբերի ութն է շուտ լինելու, քանի որ բոլոր պատգամավորներն էլ սիրում են խոսել և հատկապես լրատվամիջոցների ներկայությամբ: ՛՛Այնքան է խոսելու հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, որ հետո խնդրեն, որ երկարաձգեն նույնիսկ նոյեմբերի ութի ժամկետը՛՛:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի մասին հարցին. ՛՛Եթե ուզում ենք, որ արդյունավետ աշխատի հանձնաժողովը, եթե ուզում ենք, որ տա իր արդյունքներն, ուրեմն պիտի աշխատեն պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնց խելքն աշխատում է, որոնք գիտեն, որ շատախոսությունը երբեմն վնաս է առողջության համար՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ