27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ:

Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի ՛՛Տարվա եղանակներ՛՛, Աստոր Պիացոլա ՛՛Տարվա եղանակներ՛՛ և Ռիչարդ Գալիանո Օպալե-կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար:

Մարտի 4-ին` ժամը 21:30-ին Ռիչարդ Գալիանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ հանդես կգա Մեցցո Ակումբում: Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից:

Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թ – ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով: 

Ուսմանը զուգահեռ նա մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ :

Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների ՛՛World Cup՛՛ միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր:

Համագործակցում է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի և այլոց հետ:1983 -ին ` Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ, Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍ, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետ` գործիքավորող և կոմպոզիտոր: 1991 -ին Գալիանոն ստեղծում է ՛՛նոր մյուզետ՛՛ ոճը և այս ոճով ՛՛Label Bleu՛՛ ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993 – ին` Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է որպես տարվա լավագույն ջազ երաժիշտ :

Նույն տարում նա ձայնագրում է ՛՛Ճանապարհորդություն՛՛ ալբոմը , որը նույնպես ճանաչվում է որպես ՛՛Տարվա լավագույն ալբոմ՛՛:2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ ՛՛Deutsche Grammophon՛՛ ընկերության հետ և նրա առաջին ալբոմը , որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա ՛՛Տարվա լավագույն դասական երաժշտության՛՛ ալբոմը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ